Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ

Դիտարկման գործընթաց

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից` ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին N 1332-Ն որոշմամբ սահմանված կարգի պահանջների համաձայն:

Անհրաժեշտ տվյալները

  • Ջրօգտագործման նպատակը՝ ըստ ջրառի իրականացման տեսակի
  • Ջրառի վայրի(երի) տվյալները՝ մարզ, համայնք, բնակավայր
  • Google Earth-ում ջրառի և ջրահեռացման կետերի նշումը՝ արտահանված .kml ֆորմատով
  • Ջրօգտագործման վայրի(երի) տվյալները (ընտրվում է ցանկից)
  • Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույցը

Թույլտվության ծածկագրի նշանակությունը

Ջրօգտագործման թույլտվությունն ունենում է ծածկագիր, որտեղ նշվում է ջրավազանային կառավարման տարածքը, գետավազանը/գետը, ջրառը, ջրահեռացումը, ջրային ռեսուրսը և տրվող ջրօգտագործման թույլտվության կարգավիճակը

Ջրօգտագործմանթույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման,ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելիձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքիձևերը հաստատված են Կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի 1332-Ն որոշմամբ։

Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: