Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Սիրողական ձկնորսության պայմանագրի հայտ

Ձկնորսության օրացույց
Հուն
Փետ
Մար
Ապր
Մայ
Հուն
Հուլ
Օգո
Սեպ
Հոկ
Նոյ
Դեկ
Ձկնատեսակների որսը թույլատրված է
Մասնակիորեն թույլատրված է
Ձկնատեսակների որսը արգելված է
Ձկնատեսակ
Հուն Փետ Մար Ապր Մայ Հուն Հուլ Օգո Սեպ Հոկ Նոյ Դեկ
Կարմրախայտ
Ծիածանախայտ ֆորել
Կովկասյան թեփուղ
Սպիտակ ամուր
Սև ամուր
Կուրի կողակ
Կուրի բեղաձուկ
Ճանար
Արևելյան տառեխիկ
Ծածան
Սպիտակ հաստաճակատ
Խայտաբղետ հաստաճակատ
Արծաթափայլ կարաս
Բրամ
Լոքո
Խեցգետին
Մուրծա
Թույլատրված է
Մասնակիորեն թույլատրված է
Արգելված է

Ծառայության մասին

Հայաստանի Հանրապետությունում սիրողական ձկնորսության համար կենդանական աշխարհի օբյեկտներ են համարվում սիրողական ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ընդգրկված և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում չընդգրկված վայրի կենդանիների տեսակները: Սիրողական ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկը, ինչպես նաև որսամիջոցները, որսի արգելված ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները, որսի արգելված տարածքների ցանկը ներկայացված են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն հրամանում։
 Յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվում է սիրողական ձկնորսության համար նախատեսվող կենդանատեսակների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։
Սիրողական ձկնորսությունnւնն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Պայմանագրեր կնքելու կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն  որոշմամբ:
Հայտի և պայմանագրի ձևերը սահմանված են շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի փետրվարի 12-ի N33-Ն հրամանով։
Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Սիրողական ձկնորսության համար պայմանագրերի կնքման հայտերը ներկայացվում են շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանված որսաշրջանի ընթացքում։
Սիրողական ձկնորսության պայմանագրեր կնքելու նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձինք շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
պայմանագրի կնքման մասին հայտ՝ նշելով իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները, սոցիալական նպատակով օգտագործման ենթակա տարածքը (մարզը), որսամիջոցները, օգտագործման ժամանակահատվածը, ձկնատեսակի անվանումը (տեսակը),   քանակը (կգ)։
Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտատուի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
 Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:

Սիրողական ձկնորսության կանոններ

(ըստ ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» N9-Ն հրամանի)

Սիրողական ձկնորսությամբ զբաղվելու դեպքում ձկնորսը՝
  1. միաժամանակ կարող է ունենալ երկու որսամիջոց (կարթ)՝ յուրաքանչյուրը ոչ ավելի, քան երկու կեռիկով  (երկու և երեք ելունով կեռիկները համարվում են մեկ կեռիկ),
  2. խեցգետնի որսը կարող է իրականացնել առավելագույնը երեք խեցգետնորսիչով՝ մինչև 70սմ տրամագծով և 22 մմ-ից ոչ պակաս ճեղքերով,
  3. ստորջրյա որսը պետք է իրականացնի մասնագիտական զենքով  (լարվող միայն ձեռքի ուժով)՝ հարպունի լայնությւոնըոչ ավելի, քան 10սմ,
  4. ստորջրյա որսի ժամանակ պետք է իրեն ամրացնի հատուկ լողակ(բույ)։

Ձևաթղթեր

Ձկնորսի հիշատակարան
448 Կբայթ
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: